Մինչ Նոյեմբերի 9-ի խայտառակության համար մեղավորներ փնտրելը, պիտի մի քանի հարցերի պատասխանել:
Մեր ժողովուրդը ունի՞ արդարության հանդեպ հավատ, մեր հասարակության համար արդարությունը արժե՞ք էր, արժե՞ք է:
Անցած 35 տարում մեզանից յուրաքանչյուրը ի՞նչ փոքրիկ, գոնե չնչին քայլ արեց, որպեսզի արդար երկիր ունենանք: Մեր տան մեջ, տան դռնից դուրս, բակում, գյուղում, քաղաքում, երկրում:
Ցանկություն չունեմ մեղքերն ու պատասխանատվությունը լղոզելու, հավաքական մեղքով ամեն ինչ բացատրելու:
Բայց մեր հասարակությունը այս բեսպրեդել վակխանալիայի մեջ ապրում է դեռևս 1970-80 թվականներից, մեր պարտության արմատներն այնտեղից են սկսել բարգավաճել:
Կամ՝ մեկ այլ հարց: Մեր հասարակության մեջ գրագետ մարդը հեղինակությու՞ն էր(է), ովքե՞ր են մեր հեղինակություները...
Սոց ցանցերի պարագայում այս ամենը ժայթքեց, վերջին տգետն ու խավարամիտը կարող է ցանկացած հարց քննարկել, ցանկացած մարդու հայհոյել ու չլսել, սա օխլոկրատիան է, որից հիանալի օգտվում են պոպուլիստ, ստախոս սրիկաները...
Այս հարցերի մասին մտածեք, 2020-ի նոյեմբերի 9-ով կյանքը չի ավարտվել, դեռ կորցնելու շատ բան ունենք: 2020-ից հետո Արցախը կորցրինք ամոբողջովին: Այս կերպ շարունակելով՝ կորցնելու ենք ամեն ամեն ինչ:
Այս համազգային գզվռտոցը, իրար վրա թքելն ու հայհոյանքը թեժ պահողնետրի ու խրախուսողների նպատակը Հայաստանի ոչնչացումն է:
Արա Արայան